Նախկին նախագահ Մուրսիի որդին դատապարտվել է երեք տարվա բանտարկության
Եգիպտոսի դատարանը հոկտեմբերի 26-ին երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի որդուն՝ Օսամ Մուհամեդին, երեք տարվա բանտարկության է դատապարտել անօրինականորեն զենք պահելու մեղադրանքով: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում էր, որ նրան կարող են մեղադրանք ներկայացնել 2013 թվականին իսլամիստների տապալման օրերին բռնություն հրահրելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
