Կիևում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է ՀՀ-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը. video
Կիևում «Էսպրեսսո» հեռուստաալիքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել են Գերագույն Ռադայի Ռադիկալ կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը և քաղաքագետ Վիտալի Բալան, հաղորդում է BBC-ն: Նշենք, որ Իգոր Մոսիյչուկը Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարն է:
