ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՊՆ նախարարի հայտարարությանը:
Նշենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է ստացել»:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց. «Սովորել եմ առաջին կուրսը, հետո ծառայել, հետո՝ շարունակել ուսումը: ՀՀԿ-ականները շահարկում են փաստը, որ այդպիսի լավ օրինակներ կան, ուստի կարելի է ծառայել, հետո՝ կրթության եւ գիտությամբ զբաղվել: Հարցը հետեւյալն է՝ շատերը, որոնք բանակում չեն ծառայել, ՊՆ մեդալներ ունեն: Երբ ես սովորում էի Պետական կառավարման ակադեմիայում, մագիստրոսական թեզի պաշտպանության ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր: Քչերը «5» ստացան պաշտպանությունից, այդ թվում՝ ես, եւ Վիգեն Սարգսյանն ամենաշատ հարցերն ուղղեց ինձ, գուցե հիմա չի՞ հիշում: Եթե իմ կրթական ճանապարհի հետ կապված կասկածներ լինեին, Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը ինձ «5» չէր նշանակի»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը