«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը հօդս է ցնդեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները: 2018-ի ապրիլից առաջ Մեդվեդեւի այցը կարեւոր էր ՀՀ վարչապետի համար, եւ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը փորձել է անել առավելագույնը՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Սակայն Մեդվեդեւի՝ ՀՀ այցի ընթացքում տեղի ունեցավ հակառակը, խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե՝ ոչ ներդրումներից: Նշենք, որ դեռ հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդեւի հետ հանդիպմանը հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին: Սակայն չի բացառվում անգամ, որ Մեդվեդեւը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը: Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Պարզապես այդ խնդիրը ՌԴ-ի համար օրակարգային չէ, եւ Պուտինը դեռեւս 2016թ. օգոստոսին Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ իշխանությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը