«Փաստ» օրաթերթը գրում է. Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բացի վերոհիշյալ հողամասերից՝ պաշտոնյայի սեփականությունն են համարվում նաեւ բնակարանը եւ հասարակական նշանակության շինությունը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Զաքարյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ դրանք չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 669 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից: Զաքարյանն այս պաշտոնում է արդեն ավելի քան 7 տարի՝ առաջին անգամ նշանակվել է 2010 թ.: Մինչ այդ էլ տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ՝ եղել է եւ՛ վարչապետի օգնական, եւ՛ Երեւանի քաղաքապետի տեղակալ, եւ՛ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը