Փխենյանը զարդարել են միջուկային փորձարկման հետ կապված ցնծության կարգախոսներով
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի փողոցները այսօր՝ ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին հայտարարությունից 3 օր անց զարդարել են նոր հաղթանակների կոչ անող կարգախոսները: «Թող Աշխատավորական կուսակցության համագումարը փայլի որպես հաղթողների տոն»,- կարգախոսն ուղղված է ազգի բարոյական ոգու բարձրացմանը առաջիկա կուսակցական համագումարի հետ կապված, որը 36 տարվա ընդմիջումից հետո տեղի կունենա այս տարվա մայիսին: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ կենտրոնական միջուկային տերությունները դատապարտել են Փխենյանի գործողությունները՝ անհանգստություն և մտավախություններ հայտնելով տարածաշրջանում իրավիճակի բարդացման վերաբերյալ:
