Ինչ է կատարվում Գյումրիում և ինչու է Նիկոլը հավանել հաստագլխին

Նիկոլ Փաշինյանը մերժված է։ Մերժված է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում։ Գյումրիում նրան մերժել էին դեռևս 2021–ին, երբ ավագանու ընտրության ժամանակ քիչ քվե էին տվել։ Բալասանյան Սամվելը, սակայն, գողացավ գյումրեցիների քվեն, գործարքի գնաց և կոալիցիա կազմեց Նիկոլի հետ։

Հիմա նիկոլենք, իբր, տարանջատվել են սեփական գլխամաշկի ճակատային հատվածը բոլորի առաջ փռած Սամվել Բալասանյանից ու տեղական ընդդիմություն են խաղում։

ՔՊԿ–ի ու Բալասանյանի ձևական բաժանումից հետո Գյումրիի ավագանիում անորոշ պատկեր է։ Որևէ ուժ առանձին վերցրած չունի մեծամասնություն։ Ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը փորձեց քծնել նիկոլենց ու կոալիցիոն նոր գործընկեր դառնալ, սակայն պլստաց, քանզի չգիտեր, որ «Բալասանյան» դաշինքը զուտ ձևականորեն է բաժանվել նիկոլենցից ու Գյումրիի ավագանիում նոր կոնֆիգուրացիայի կարիք չկա։ Բայց ամեն դեպքում Գյումրիի ավագանիում և քաղաքում կառավարելիության լուրջ խնդիրներ կան։ Այս պայմաններում տրամաբանական կլինեին արտահերթ ընտրությունները, բայց Նիկոլ Փաշինյանը վախենում է։

Նիկոլենք շատ լավ գիտեն, որ քվե չունեն, դրա համար էլ խուսափում են արտահերթ ընտրություններից։ Լինի դա տեղական կամ համապետական մասշտաբով։

Նիկոլն այս փուլում որոշել է Գյումրիում իր թիմը գույքագրել ու հասկանալ, թե ով է ավելի լավ ուսապարկ։

Դատելով ամենից՝ Նիկոլը տեղական նշանակության գլխավոր ուսապարկ է նշանակել Կարեն Սարուխանյանին։ Սա այն հաստագլուխ պատգամավորն է, որն ԱԺ–ում վերջերս աչքի ընկավ՝ Սեյրան Օհանյանին հետևից հարվածելով։ Կարենն այդ քստմնելի վարքագիծը դրսևորեց, որպեսզի Նիկոլին ցույց տա, որ ինքը ոչ միայն հաստագլուխ է, այլ նաև անբարոյական ուսապարկ և պատրաստ է ցանկացած սրիկայության։ Ինքը գիտի, որ Նիկոլին հիմա միայն սրիկաներ ու ավարտված մարդիկ են պետք, քանզի ինքը կեղտի մեջ է ու հենց այդ միջավայրի մարդկանցով է ուզում իրեն շրջապատել։ Կարեն Սարուխանյանը հենց այդ տեսակն է։ Նա այն տեսակն է, որ ՔՊԿ–ական ավագանիների վրա, ըստ տարածված լուրերի, հենց ինքն է գործ սարքել տալիս։ Դրա համար էլ ՔՊԿ–ից 5 ավագանի դուրս եկավ։

Նիկոլը Կարեն Սարուխանյանին հանձնարարել է թիմ հավաքել։ Թիմ կոչվածն այն աբիժնիկներն են, որոնք ծվարել են ՔՊԿ–ի մերձակայքում և շատ քիչ թիվ են կազմում։

Գյումրիում ՔՊԿ–ն մասերի է բաժանված։ Մի մասը հաստագլխի հետ է, մյուս մասը՝ Նիկոլի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանի (70–ականների գերմանական հայտնի ֆիլմերի մեջի կանանց սանրվածքով այս աչոնիկը վախենում է Արցախ բառն օգտագործելուց), երրորդ մասն՝ անտեր շան կարգավիճակում է։ Բոլորն իրար են ուտում։ Ազդեցության կռիվ են տալիս։ Հաստագլխին, ըստ ամենայնի, հաջողվել է Նիկոլին համոզել, որ ինքը պատրաստ է ցանկացած սրիկայության և հաղթել է ներՔՊԿ-ական կռվում։

Նիկոլն ուզում է իր փայ տեղական բդեշխներն ունենալ, ինչպես որ ունեին նախկին իշխանությունները։ Տարբերությունն այն է, որ լիսկաներին ու շմայսերին հիմա փոխարինում են հաստագլուխները։ Կարեն Սարուխանյանը տիպիկ նիկոլական ու «հեղափոխական» բդեշխ է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 812 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am