Ծանր տեխնիկայի ցուցադրություն եւ տոնական միջոցառում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը (տեսանյութ)

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ այս տարի ևս տոնական միջոցառումներով նշեց ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը, որն ավանդաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։

Տոնական միջոցառումները մեկնարկեցին «Komatsu» ընկերության հետ համատեղ միջոցառմամբ՝ հանքի տարածքում ներկայացնելով տոնական ցուցադրություն՝ «Komatsu»-ի տեխնիկայի պարն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր տարբեր երկրներից՝ Կոմացու ընկերության ներկայացուցիչներ, Հայաստանում գործող տարբեր հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դա յուրօրինակ նվեր էր ծանր տեխնիկայի հետ աշխատող հանքագործներին՝ ոլորտի ժամանակակից տեխնիկայի կարողությունների ցուցադրություն։

«Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում ժամանակակից տեխնոլոգիաներ։ «Komasu»-ն ժամանակակից շինարարական և հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից է: Մեր հանքում շահագործվում է «Komasu»-ի 24 տեսակի տեխնիկա տարբեր նպատակների համար։ Միայն 2022-ին 25,7 միլիոն դոլարի արժողության 21 միավոր տեխնիկա ձեռք բերելու պայմանագիր ենք կնքել»,- իր ելույթում նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

«Komatsu» ընկերության կենտրոնական ասիայի գլխավոր տնօրեն Տոմոշի Կիցուվան շնորհակալություն հայտնեց ԶՊՄԿ-ին արդյունավետ համագործակցության եւ տարածաշրջանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության ամենօրյա աշխատանքները ընկերության տեխնիկային վստահելու համար։

Քաջարանի մշակույթի պալատում ԶՊՄԿ աշխատակիցների համար տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում կայացավ ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։

Կոմբինատի 22 աշխատակիցներ պարգևատրվեցին տարվա ընթացքում աշխատանքային ձեռքբերումների համար՝ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Ներկա էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարանի և Կապանի համայնքապետեր Մանվել Փարամազյանն ու Գևորգ Փարսյանը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ողջյունի խոսքում շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի ամեն օրը ներդրում է ձեռնարկության զարգացման գործում։ Մենք ցանկանում ենք, որ ԶՊՄԿ-ն ﬔր թիմի համար լինի ոչ միայն աշխատանքի վայր, այլ անընդհատ սովորելու, զարգանալու և մասնագիտական նոր բարձունքներ նվաճելու հնարավորություն: Այս տարի հսկայական ջանքեր են գործադրվել տեխնիկական անվտանգության, աշխատակիցների առողջության և անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված գործընթացների արդիականացման ուղղությամբ: Մենք միասին արդեն շատ բան ենք արել, բայց դեռ շատ բան կա անելու։ Սա հեշտ տարի չէր, իսկ ձեռքբերուﬓերի ճանապարհը ենթադրում է արտասովոր խնդիրների լուծում։ Ես վստահ եմ, որ ﬔր թիմը կարող է հաղթահարել աﬔնահավակնոտ նպատակները», - ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

«Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության հսկայի ու մարզպետի աշխատակազմի, համայնքների համագործակցությամբ, որի արդյունքները տեսանելի են բնակիչների կյանքում։ Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ թե՛ ընկերության ղեկավարությանը, թե՛ այն մարդկանց, որոնք իրենց տքնաջան աշխատանքով տնտեսական ազդեցություն ունեն մեր պետության կյանքի վրա», - նշել է Ռոբերտ Ղուկասյանը։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը իր շնորհավորական ուղերձում նույնպես անդրադարձավ ԶՊՄԿ-ի դերին համայնքում և տարածաշրջանում․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամենատարբեր ժամանակներում աշխատանքային փայլուն ուղի անցած կազմակերպություն է և մեր տնտեսության ողնաշարը։ Մասնագիտական տոնի կապակցությամբ առանձնահատուկ շնորհավորում եմ ընկերության բազմահազարանոց աշխատանքային կոլեկտիվին` գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիի գլխավորությամբ՝ մաղթելով բարգավաճում և աշխատանքային նորանոր հաջողություններ», - ասել է Քաջարանի համայնքապետը։

Տոնական օրն ավարտվեց Քաջարանի մշակույթի պալատի բակում կազմակերպված համերգային ծրագրով և գաստրո-տոնավաճառով։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է և խոշորագույն հարկատուն (2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ, թիվ 1 հարկատուն է)։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am