Բելառուսքում կդատեն Regnum-ի թղթակիցների
Regnum տեղեկատվական գործակալության 3 թղթակցի նկատմամբ քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Այս մասին TASS գործակալությանն ասել է Բելառուսի քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչը`նշելով, որ գործն ուղարկվել է դատարան: «Գործակալության գլխավոր խմբագիր Յուրի Բարանչիկի նկատմամբ առանձին վարույթով գործ է հատկացվել: Ռուսական կողմը նրան մեզ չի հանձնել: Կսպասենք»,- ասել է Բելառուսի ՔԿ-ի ղեկավարը:
