7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել. ադրբեջանցի սպան փախել է Վրաստան. ԶԼՄ-ներ
Ադրբեջանցի սպա Վալե Գալաևը փախել է Ադրբեջանից ու ապաստան գտել Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է «Минвал.аз» լրատվական կայքը: Նա փախուստի է դիմել այն բանից հետո, երբ Արցախի ՊՆ-ն պատժիչ գործողություն է իրականացրել, որի արդյունքում իր վաշտի 7 զինծառայողներ սպանվել են:
