Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միության տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի նկարների երկրորդ ցուցահանդեսը:
«Էմման սկսել է նկարել մանուկ հասակից, երբ դեռ 7-8 տարեկան էր, իսկ ավելի լուրջ հենքի վրա ստեղծագործել սկսել է 2014 թվականից»,- այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցած ցուցահանդեսին, ներկայացնելով դստեր` Էմմա Թումանյանի ստեղծագործական գործունեությունն, ասաց հայրը` Կարեն Թումանյանը:
Երիտասարդ նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2015 թվականին: Հոր խոսքով` այն հիմնականում ընդգրկում էր սոցիալական թեմաներ, իսկ այս ցուցահանդեսում թեման տարբեր է. «Ինչ տեսնում` նկարում է, ինչ մտածում է` կտավին է հանձնում: Խառնում է գույներն ըստ տրամադրության և ստացվում է այն, ինչը հագեցնում է ներքին պահանջը»:
Արվեստասերների դատին հանձնվեց 40 կտավ –յուղաներկ: Պետք է նշել, որ երիտասարդ նկարչուհին իր մտածելակերպով, գույների ու կերպարների համադրությամբ տարբերվում է շատ-շատերից:
Երիտասարդ նկարչուհու կտավները անտարբեր չթողեցին ոչ ոքի, ուրախալի է, որ նրա գործերը նայելու էին եկել նաև երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ, դերասաններ, ապագա նկարիչներ, ստեղծագործող մարդիկ և նրանք բոլորն էլ միաբերան նշում էին, որ ԷմմաԹումանյանը ինքնատիպ մտածելակերպով և ուրույն վրձին ունեցող նկարչուհի է:
Կա մի հանգամանք ևս, որը հպարտանալու և ուրախանալու տեղիք է տալիս: Արտասահմանյան տարբեր կազմակերպություններից ցանկություն են հայտնել նրա նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպել իրենց մոտ, սակայն Էմման նախընտրել է ցուցահանդես կազմակերպել իր երկրում, իր սիրելի քաղաքում:
՛՛Էմման մեր երկրի սիրահարն է,-ասում էին Էմմային ճանաչողները:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը