Առաջին գումարման ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանն «Հանուն գիտության զարգացման» հետ զրույցում անդրադարձել է տարկետման իրավունքի սահմանափակման հարցին։ Բաբկեն Արարքցյանը նշել է, որ ընդվզումը ոչ թե կոնկրետ օրենքի դեմ է, այլ խոսքը Հայաստանի ապագայի մասին է։ «Իսկ Հայաստանի ապագան մեր երիտասարդությունն է, սա պետք է դիտել պայքար հանուն Հայաստանի ապագայի։ Այս օրենքով փակում են երիտասարդության ճանապարհը դեպի գիտություն, արվեստ, մշակույթ, հոգեւոր կյանք, որը կստեղծի մի այնպիսի խավ, որը չի լինի հնազանդ, հպատակ, այն կձեւավորի ՀՀ քաղաքացին։ Այսօրվա Հայաստանի իշխանությունները, ցավոք, ձգտում են, որ մեր քաղաքացիները լինեն հպատակ, այժմ էլ փաստորեն անցնում են այն քայլին, որ վերացնեն ապագա մտավորականությանը»։ Ակնարկելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ նա նշեց, որ անիմաստ է խոսել մի մարդու մասին, ով համարվում է, որ ունի լավ կրթություն և ինքը ներկայացնում է այսպիսի նախագիծ, այդ կարգի մարդկանց բնութագրելը ուղղակի անիմաստ է: Նշենք, որ նույն բովանդակության օրինագիծը ԱԺ բերվել է դեռ քսան տարի առաջ, պաշտպանության նախարարն էր Վազգեն Սարգսյանի օրոք: Պարզվում է, որ քսան տարի առաջ էլ օրենսիրներիմեծ մաստ դրական տրամադրված եղել, սակայն վերջին պահին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով դեմ էր օրենքին, հայտարարեց` օրենքի ընդունման դեպքում հրաժարական կտա: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հետ վերցրեց օրինագիծը: Հետագայում այս հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն քննարկումների բացի` օրենսդրական այլ քայլեր չեն եղել:
Մանրամասները՝ Հանուն գիտության զարգացման տեսանյութում։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը