Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Թեւան Պողոսյանը մենք պետք է սերունդներով պատրաստ լինենք ադրբեջանի ցանկացած գործողության:
«Երկու, երեք օր է՝ լսում ենք, որ ադրբեջանական կողմը «սպայկ» է օգտագործում, եթե օգտագործում է ու որեւէ բան չի լինում, ուրեմն չեմ էլ հասկանում՝ ինչ է նշանակում այս կրակելը: Այսօր Ադրբեջանում սկսել են գործընթացներ տեղի ունենալ, ներքին քաղաքական հարցեր մաքրել մինչեւ ընտրություններ, նոր սերունդ է գալիս, որը փայլուն կրթություն է ստացել ու փորձում է իշխանության մեջ, իրենց երեւույթների մեջ խաղեր տալ, որ միայն ալիեւյան դինաստիան չլինի: Այնտեղի ներքին պայքարից ունենում ենք լարվածության այսպիսի դրսեւորումներ»,-նկատեց Թեւան Պողոսյանը:
Ինչպես ասաց՝ մինչ Ժնևյան գագաթաժողովն ու Սարգսյան-Ալիև հանդիպումը, Հայաստանում որևէ մեկը հույս չուներ, որ նախագահները հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն են հաստատելու։
Մյուս բանախոս հետախույզ Վովա Վարդանովն էլ ասաց, որ մենք ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար:
«Մենք ենք մեղավորը, որ ՌԴ-ի կարիքն ունենք ոչ միայն որպես զենք արտադրող ու վաճառող շուկայի, այլեւ՝ իրենց զինվորական ուժի, ժարգոնով ասած՝ զապադլո է, բայց ուրիշ ելք ունե՞նք: Ես առաջիններից եմ եղել, որ կրակել եմ սովետական զինվորականների վրա ու եթե պետք լինի, ցանկացածի վրա կկրակեմ, եթե սպառնում է իմ ազգին»,- ասաց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը