Այսօր փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ սահմանափակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ այդպիսի խնդիր չի առաջացել, մինչդեռ ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի՝ չի թույլատրվում անազատության մեջ գտնվող անձանց բերել գունավոր գրիչներ եւ թուղթ։ Միայն կապույտ գույնի գրիչ եւ տետր է թույլատրվում:
Բանախոսներից երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ նշեց, որ մենք ապրում ենք անարդար պետությունում, եւ սա մի փոքր դետալ է այդ անարդարությունից. «Ամբողջ երկիրն է վերածված ՔԿՀ-ի»:
«Սա մի քավոր-սանիկային պետություն է, որտեղ նույնիսկ ամուսնություններն են կատարվում հաշվենկատորեն: Կարծում եմ, որ եթե նույնիսկ այդ մատիտները տան, սա շատ փոքր հարց է: Օրինակ՝ մարդու ապրելու իրավունք է խախտված: Մարդիկ ապրելու իրավունք չունեն, դրա համար են խոպան գնում: Ազգային հերոսին կարմիր բերետավորները ծեծի են ենթարկում բանտում, ինչի՞ մասին խոսեմ»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ նշելով, որ անգամ Փարաջանովին կոմունիստական շրջանում բանտում թույլ են տվել ստեղծագործել։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը