Հայաստանում ԶՈՒ հետ հարաբերություններում3 խումբ կա. 1-ինը ԶՈՒ հետ օրինական հարաբերություններ ունեցողներն են, 2-րդն արտոնյալներն են՝ դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Նման հայտարարություն արեց այսօր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս արտոնյալների կարևոր գործիքներից մեկը բուհական համակարգն է՝ իր կոռուպցիայով:
Թվում է, թե արտոնյալների խնդիրը լուծում ենք նախագծով, սակայն Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ բանակից ազատվողների 100 հոգուց 90-ը առողջության պատճառով է ազատվում, միայն 10-ը՝ տարկետման։
«Հայաստանում ուր գնում ես, համատարած մարդիկ ազատված են բանակից: Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսն ականջի խրոնիկ մեծացում ունի, և այդպես շարունակ: Այսինքն` մեր 100%-անոց պրոբլեմի 90%-ը կապված է առողջապահության ոլորտի հետ»,- ըստ Փաշինյանի նման պատճառաբանություններով են ազատվում բանակից:
«Ստացվում է՝ օրենքը այն մի քանի հոգու դեմ է, որոնք իսկապես գիտությամբ են զբաղվում։ Այսօր Հայաստանում հետախուզվողների 88 տոկոսը բանակից խուսափողներն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը