Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքին: «Խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձևավորման հիմքում, նաև բավարար չենք համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը և մեր առաջարկը, որ պետք է նպաստեր զարգացմանը՝ չի ընդունվել»,-ասաց նա: Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 86 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ:
