Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: «Մուլտի գրուպ» համալիր են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի վարչապետերը: Միջոցառմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ժամը 12:00-ին տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
