Կարո Փայլանն ի պաշտպանություն Օսման Քավալայի
« Ազատ արձակել օրեր առաջ Ստամբուլում ձերբակալված թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալային Օսման Քավալան իր ամբողջ կյանքում ջանք թափեց, որպեսզի այս երկիրն ապրելու երկիր դառնա: Ազա՛տ արձակեք նրան», -Twitter-յան իր էջում գրել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Քավալայի հիմնած թուրքական ամենահայտնի հրատարակչություններից «Իլեթիշիմ»-ը բազմիցս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Հիշեցնենք, որ Քավալան նաև հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:
