Արաբները դատի են տալու Կիրկորովին
Արաբական Helwa ya Baladi երգի հեղինակ Քասաբ Սամիր Ժիլբեր Սինուեն պատրաստվում է դատական հայց ներկայացնել Ֆիլիպ Կիրկորովի դեմ՝ հեղինակային իրավունքների խախտման համար,հայտնել է հայցվորի փաստաբան Իգոր Տրունովը։ Կիրկորովի կատարած «Шелковая нить» երգը գրանցվել է 1978 թվականին Ֆրանսիայի հեղինակային միությունում, իսկ առաջին անգամ հրապարակավ կատարվել 1979 թվականին ֆրանսիացի երգչուհի Դալիդայի կողմից ՝Իոլանդա Քրիստինա Ջիլիոտի ։ Փաստաբանը նշել է, որ ստեղծագործության հեղինակը երգի թարգմանության և վերամշակման իրավունք չի տվել։ Հեղինակը պահանջում է 15.36 մլն ռուբլու փոխհատուցում։
