«Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ».Սամվել Ալեքսանյան
«Էդ գրողը թող հերքի, որ հավայի չգրի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանեց այն հարցին,թե մամուլում լուրերն կան, որ վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ: Հարցին՝ խոշոր եղջերավոր անասուններ շա՞տ է արտահանում, որովհետև լուրեր են շրջանառվում, որ թանկացումները պայմանավորված են արտահանման ծավալների ավելացմամբ, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»:
