Ջիգարխանյանը վերջապես հստակ քայլ կատարեց
Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկիից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել և դերասանը խնդրել է դատական նիստերն անցկացնել փակ ռեժիմով: Ջիգարխանյանի կինը նրանից ամեն ինչ խլել է,ասել է ընկերը: Դերասանին միջին ծանրությամբ հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին: Ընդ որում, Ջիգարխանյանը հիվանդանոց է ժամանել ինքնուրույն, առանց որևէ փաստաթղթի և խնդրել է ոչ մեկի տեղեկություն չտրամադրել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ 38-ամյա կնոջը:
