Տարոն Մարգարյանը վաճառում է Երևանի մայթերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միանգամից 3 հողահատկացում է արվել, և հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ: Հատկացված հողատարածքները մայթերի հաշվին են, և իրականացվող շինարարությունն էլ խոչընդոտում է հետիոտներին: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե 1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել հողահատկացման թույլտվությունը: 2. Ե՞րբ է կայացել հողահատկացման մրցույթը, և ի՞նչ արժեքով են ձեռք բերել տարածքները (առանձին-առանձին): 3.Ո՞ւմ են տրվել մայթեզրյա հատվածները՝ անուն, ազգանուն, հասցե: 4. Օրենքի ո՞ր կետով է հողահատկացման օրինականությունը հիմնավորվել: 5. Քանի՞ ծառ է հատվել և ում կողմից: 6. Ծառահատում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ: 7. Արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, և ո՞ր հատվածներն են դրանք: Պարզ պատասխաններ ակնկալող այս հարցերին Երևանի քաղաքապետարանից ուղարկել են կիսատ-պռատ պատասխաններ՝ միայն հավաստիացնելով, որ նշված ծառերը չեն հատվել: Ստորև ներկայացնում ենք ստացված պաշտոնական պատասխանը՝ առանց կրճատումների. «Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Անդրանիկի փողոցի հ.79/6 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար առկա է 21.08.2017թ. կառուցապատող Լիան Ալեքսանյանին տրված հ.01/18-Ա-5908-743, Անդրանիկի փողոցի հ.110/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 22.08/2017թ. կառուցապատող Վարսենիկ Սիմոնյանին տրված հ.01/18-Ս-4234-755 և Անդրանիկի փողոցի հ.94/3 և 94/4 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 13.09.2017թ. կառուցապատողներ Գենադի Հակոբջանյանին և Սարգիս Ոսկանյանին տրված հ.01/18-Ա-597-841 շինարարության թույլտվությունները»: Թե ինչի հիման վրա են հատկացվել թույլտվությունները, օրենքի որ կետով են մայթերը դարձել մի քանի հոգու սեփականություն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հարկ չի համարել մանրամասնել: Միայն նշել է, թե «Վերը նշված հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները տրամադրվել են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան»: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից Հայկ Ասատրյանը շտապել է հայտնել, որ «Մրցույթով տրամադրված հողամասերում ծառեր առկա չեն եղել, և ծառահատում չի իրականացվել»: Նկատեցի՞ք: Քաղաքապետարանի պաշտոնյան այդպես էլ չի մանրամասնել, թե երբ է կայացել մրցույթը, ովքեր են մասնակցել դրան, և ամենակարևորը՝ ինչ արժեքով են մարդիկ մայթերի սեփականատեր դարձել: Նա միայն հայտնել է, թե ծառահատում չի եղել: Մինչդեռ անզեն աչքով երևում է, որ կառուցապատումն իրականացվում է այնպիսի հատվածում, որ շուրջբոլորը ծառեր են: Այդ ինչ հրաշքով պետք է հենց այդ հատվածում ծառեր չլինեին, միայն կարելի է ենթադրել: Բայց սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այդպես էլ պաշտոնական հավաստիացում չկա այն մասին, որ այսուհետ մայթերը չեն շարունակվի վաճառվել: Մենք հստակ հարցրել էինք. արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, և ո՞ր հատվածներն են դրանք, բայց պատասխան չկա: Սա ոչ այլ ինչ է, քան ավելի բարեկարգ Երևան ունենալու խոստումը տապալելը: Քանի որ գոնե այս դեպքում ունենք առավել տգեղ Երևանի պատկերը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am