Ի՞նչ են նախազգուշացնում ամերիկացիները Փաշինյանին՝ իտալական շների և Սաքունցի միջոցով

Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես անցյալ տարի Իտալիայի մաքսային ծառայության շները իտալական Ջոյա Տաուրո քաղաքում, որը գտնվում է Կալաբրիայի հարավային շրջանում, հայտնաբերել էին է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Հայաստան տեղափոխել վրացական Բաթումի նավահանգստով։

Փորձագետների կարծիքով՝ սկաներների և Ջոել անունով շան միջոցով հայտնաբերված բեռը կարող էր արժենալ մոտ 800 միլիոն եվրո։

Զարմանալիորեն այդ փաստից մեկ օր անց, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ևս մեկ խոշոր խմբաքանակ՝ 1 տոննա կոկաին, որը հանրապետություն էր ներմուծվել Էկվադորից՝ միրգ ներկրող ընկերության կողմից։ Նշվում էր, որ թմրամիջոցների հսկա խմբաքանակը հանրապետություն էր մուտք գործել նույն ճանապարհով՝ տարանցիկ, Իտալիայով և Վրաստանով։

Այդ իրադարձություններից անցել է արդեն մեկ տարի, սակայն ավելի քան 1 մլրդ եվրոյի չափ կոկաինի բացահայտման փաստից հետո ոչ մեկին մեղադրանք չէր առաջադրվել:

Նույնիսկ հանրության ամենաթերզարգացածներին է պարզ, որ այդչափ թմրամիջոցի ներկրման փորձը չէր կարող լինել՝ առանց Հայաստանի բարձրագույն իշխանության իմացության:

Ավելին, իտալական շունը կարող և պատահական չէր հայտնաբերել այդ թմրամիջոցների թվաքանակը: Համենայնդեպս, դրանից հետո, Փաշինյանը կտրուկ սկսեց ուժեղացնել իր հակառուսական հռետորաբանությունը, իսկ ընդամենը ամիսներ անց կատարվեց ղարաբղցիների արտագաղթը իրենց սեփական Հայրենիքից:

Նիկոլ Փաշինյանի այս քայլերի հետևանքով ռուսները զրկվեցին Արցախում զորք ունենալու հնարավորությունից, իսկ ամերիկացիները «ազատեցին» Ադրբեջանին ռուսական վերահսկողությունից:

«Չար լեզուները» գիտեն, որ ամերիկացիները նույնպես գիտեն, թե այս 1 մլրդ-ի թմրամիջոցները իրականում ում էին պատկանում Հայաստանում:

Եվ ահա, մեկ տարի անց, այսինքն այս օրերին, երբ ամերիկացիները շտապեցնում են Փաշինյանին ճակատագրական որոշումներ կայացնել Ռուսաստանի մասով, իրենց վեցնորցների միջոցով «խորհուրդե տվեցին Փաշինյանին, հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու հարցով, որպեսզի մի կողմից բավարարի Ադրբեջանի պահանջները, իսկ մյուս կողմից հրաժեշտ տա Մոսկվայի հետ բոլոր բնագավառների մասով:

Թեև Փաշինյանի թիմակիցները պատրաստ են կատարել իրենց տերերի պահանջները, սակայն Փաշինյանը տատանվում է: Ի վերջո Հայաստանին դնել զոհասեղանի վրա, ցեղասպանության հետևանքով, այդքան էլ դյուրին գործ չէ: Եվ ահա, որպեսզի ամերիկացիները կրկին «արագացնենե Փաշինյանի որոշումը, այս անգամ գործի դրեցին, ոչ թե իտալական շներին, այլ հայկական Սաքունցին, ով անսպասելիորեն հիշեցրեց Փաշինյանին այդ թմրամիջոցների պատմության մասին:

Իբր «մարդու իրավունքների պաշտպանե Սաքունցը, ով ձայն անգամ չհանեց փաշինյանական իրավապահների բռնաճնշումների հետ կապված, անսպասելիորեն հիշելով թմրամիջոցների պատմությունը հետևյալ գրառմամբ է հանդես եկել. «Ինչ եղա՞վ երկու տոննա հերոինի (առհասարակ, կոկաին էր, բայց եթե Սաքունցի մակարդակի իրավապաշտպանը գրում է՝ հերոին, ուրեմն, միգուցե նաև հերոին է եղել: Ամեն դեպքում հաշվի առնելով Սաքունցի կապերն իշխանական վերին էշելոնների հետ, պետք է ենթադրել, որ միգուցե կոկաինից բացի, նաև հերոինի գործ է եղել, ու կա մի բան, որ մյուսները չգիտեն- խմբ.) պատմությունը, ով էր ուղարկողը, ով էր ընդունողը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ վարչապետը դեռ որևէ պատասխան չունեն տալու հանրությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կազմակերպությանը: Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներից կախվածությունից տուժող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը որևէ մեկին չի հետաքրքրու՞մ.!!! Սա պետական մակարդակով մարդու կյանքի, արժանապատվության հանդեպ անգործության ցայտուն օրինակ է և պետության անվտանգության դեմ գլխավոր մարտահրավերներից առաջնայինը»:

Ինչպես տեսնում ենք, ամերիկացիները անցել են Փաշինյանի նկատմամբ բաց շանտաժի: Եթե մեկ տարի առաջ օգտագործում էին իտալական շներին, ապա այսօր այդ ֆունկցիան կատարում է Սաքունցը և ավելի կոպիտ ձևերով:

Պարզ է որ իշխանափոխությունից հետո բոլոր ամերիկյան շներն ու կատուները, մարդիկ և նման էակները խոստովանելու են, քանի որ այդ չափ «գրին քարտերե, սովորաբար ամերիկացիները չեն բաժանում:

Վկան, երկու տարի առաջ ամերիկացիների փախուստի դեպքերն էին Աֆղանստանից, որտեղ նրանց դրածոները, չունենալով «գրին քարտեր», գերադասում էին ինքնաթիռի «ոտքերից» բռնվել, միայն թե՝ չհայտնվեն իրենց ժողովուրդի արդար դատի առաջ, սեփական ժողովուրդի դեմ հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկվելու հեռանկարով:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա Սաքունցի այս գրառումը ևս մեկ ապացույց է, որ ամերիկացիներից կառչելով գնալ սեփական ժողովուրդի դեմ, նշանակում է՝ գնալ դեպի անդունդ: Քանզի այդ ճանապարհով գնացած դեռ ոչ մի գործիչ դրախտի մեջ չի հայտնվել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1140 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am