Բժիշկները՝ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողության մասին
57-րդ քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը գտնվում է միջին ծանրության վիճակում։ Այս մասին գրում է RIA Novosti-ին։ «Իրեն լավ է զգում, ջերմաստիճանը նորմալ է՝ 36.4 աստիճան, վիճակը՝ միջին աստիճանի ծանրության»,-ասել է պարբերականի աղբյուրը։ Ջիգարխանյանը հիվանդանոցում է հայտնվել հոկտեմբերի 10-ին։ Մարտին նա արդեն հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում՝ կաթված տանելու կասկածանքով։
