Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում

ԱԺ ղեկավարությունը Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում էր կայացրել ԱԺ պատգամավորներին հերթական պարգևավճարները հանձնել: ԱԺ-ն, ի դեպ, ամեն անգամ առիթներ է ման գալիս, երեսփոխաններին նման «պարգևներ» տրամադրելու համար:

Ինչպես հայտնի, ընդդիմադիր խմբավորումները հայտարարել էին, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ ստանալիք պարգևավճարները տրամադրելու են բարեգործական կենտրոններին: Թվում էր, թե այս շարքային ժեստին պիտի որ արձագանքեին նաև իշխող թիմի ներկայացուցիչները: Մանավանդ, որ սկսած 2018-ից, սրանք օր ու գիշեր հայտարարում էին, թե իբր «մտածում են բացառապես ժողովրդի մասին» և ընդհանրապես «սիրում և պաշտում են» ժողովրդին:

Սակայն ՔՊ-ականները զարմանալիորեն չմիացան այդ քայլին, թեև թվում էր, թե ընդդիմության կողմից այս ժեստը պիտի որ նրանց նույնպես դուր գար:

Շատերը կարող են մտածել, որ իշխող թիմը չուզեց ձայնակցել ընդդիմությանը, որպեսզի չստացվի, թե «ժողովրդահաճո»-ի դերը զիջել են իրենց մրցակիցներին:

Սակայն բանից պարզվում է, որ վիճակը շատ ավելի կենցաղային բնույթ ունի, քան մենք կարծում էինք, և դա բացահայտեց իշխող թիմի «Գիքորի» դերն ստանձնած ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոստովանեց բառացիորեն հետևյալը, թե ինչու չի միացել ընդդիմության քայլին իր հասանելիք այս մեկ պարգևավճարը բարեգործությանը տրամադրելու առումով. «... ես 62 տարեկան եմ և հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»:

Փաստացի Հովիկ Աղազարյանը բացահայտեց իշխող թիմի սոցիալ-տնտեսական հիմնավորումների բազիսը ու ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխող թիմի ներկայացուցիչների համար , իրենց «հիփոթեքը փակելու» խնդրից ավելի մեծ արժեք չկա: Սա է նաև Նիկոլ Փաշինյանի իրավատնտեսական բազան խորհրդարանում:

Աղազարյանը դրանով փորձում էր «հիմնավորել», թե տեսեք՝ ինչ «ազնիվ կյանքով են ապրում ՔՊ-ականները», կողմնակի եկամուտներ չունեն, որոնց համար էլ այդ լրացուցիչ պարգևավճարները ինչքան կարևոր են իրենց կենցաղային կարիքները հոգալու համար:

Աղազարյանը ուզում էր մի բան ցույց տալ, սակայն ինչպես միշտ, այլ բան ստացվեց:

Նույնիսկ հանրության ամենավերջին թերզարգացածի համար, պարզ պիտի դառնա Աղազարյանի խոսքերից հետո, որ Փաշինյանի թիմի համար, իրենց շահերը առաջնային են, այսպես ասած՝ իրենց անհատական «կարմիր գծերն են»:

Իսկ դրանից կարելի է նաև հասկանալ, որ կոնկրետ Փաշինյանի համար էլ իր «կարմիր գիծը» նույնպես ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ և դա բացառապես իր իշխանության պահպահման խնդիրն է, քանի որ փողի և ֆինանսների խնդիր նա չունի:

Շնորհակալություն Աղազարյանին, որ նա հերթական անգամ հիշեցրեց դրա մասին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 569 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am