Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ
Ինտերպոլի գլխավոր քարտուղարը հետախուզում է հայտարարել ազգությամբ չեչեն Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, ով մեղադրվում է Բորիս Նեմցովի սպանության մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը: Ինչպես նշել է պաշտպանը՝ իրենք կարծում են, որ Մուխուդինովը սպանության հետ ամենաանմիջական կապն ունի, բայց նրա դերը գերագնահատել կամ թերագնահատել պետք չէ: Նա, ամենայն հավանականությամբ, կազմակերպիչն ու իրականացնողն է:
