Լավ հնարավորություն. ստորագրվելու են փաստաթղթեր
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, ինչի մասին վկայում են վերջին շրջանում հաճախակի կազմակերպվող երկկողմ հանդիպումները: «Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկենք օրակարգային հարցերն եւ դրանց հետագա զարգացման հեռանկարները: Այսօր մենք նախապատրաստել ենք մի քանի փաստաթղթեր, որոնց ստորագրումը միանշանակ նպաստելու է մեր համագործակցությանը զարգացմանը»,-եզրափակել է ՀՀ վարչապետը:
