Վիգեն Սարգսյանը լրագրողներին անտակտ անվանեց
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից փորձեցին հետաքրքրվել, թե ինչպիսի՞ն է սահմանում իրավիճակը։ Սակայն նախարարը չցանկացավ պատասխնել հարցերին և կարելի է ասել «փախավ» նրանցից: Նրան ուղեկցող երկու թիկնապահները սկսեցին հրել լրագրողներին: Լրագրողը նախարարին հարցրեց, թե ինչո՞ւ են իր անվտանգության աշխատակիցները հրում լրագրողներին, ինչին Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Որովհետև դուք անտակտ եք պահում ձեզ»:
