Աղջիկը բռնաբարվել է տարբեր վայրերում. ահազանգ
24-ամյա աղջիկը հայտարարել է, որ իր ծանոթը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ընդ որում բռնություն է գործադրել իր նկատմամբ եւ սպառնացել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը հայտարարել է, թե իր ծանոթ երիտասարդը տարբեր վայրերում է իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել, նշել է նաեւ Արմավիրի մարզում գյուղերից մեկի դաշտում: Աղջիկը հայտարարել է, թե տեղի ունեցածը իր կամքին հակառակ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
