Քարդաշյան քույրերը դատի են տալիս հայկական ռեստորանին
Քիմ Քարդաշյանն իր քույր Քլոեի և Քորթնիի հետ ցանկանում է դատի դատ Միչիգանում գործող ռեստորանին, քանի որ «Kardashian Bakery & Grill» ռեստորանի սեփականատերն օգտագործել է հայտնի ազգանունն իր ռեստորանի անվան մեջ: Ռեստորանում հայկական խոհանոցի ուտեստներ են վաճառում: Քարդաշյան քույրերը կարծում են, որ ռեստորանի սեփականատերն այդպիսով մեծ եկամուտ է ստանում: Այս մասին գրում է Rusarminfo-ն: Սեփականաատեր Սանդրայի ազգանունը ևս Քարդաշյան է, սակայն Սանդրայի և հայտնի քույրերի ազգանունը փաստաթղթերով տարբերվում է: Սանդրայի ազգանունը «Kardachian» է, իսկ հայտնի ազգանունը գրվում է «s» տառով: Սանդրան բացատրել է, որ չնայած թղթերում այդպես է, իրականում իր ազգանունը գրվում է «s»-ով:
