ՌԴ-ում սպանության մեղադրանքով հայ է ձերբակալվել
Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ով կասկածվում է Մոսկվայի Դոմոդեդովո շրջանում երթուղայինների վարորդների սպանության մեջ: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ 2017-ի ապրիլի սկզբին 25-ամյա երիտասարդը երեք ընկերների հետ միասին կրակ էր բացել երթուղայինների վարորդների վրա և դիմել փախուստի: Հարձակման հետևանքով սպանվել էր 34-ամյա չեչեն Մուհամմեդ Ումալատովը: «Ռանդ-Տրանս» ՍՊԸ ներկայացուցչի սպանությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության 25-ամյա քաղաքացի:
