Ադրբեջանական գազը կփոխարինվի ռուսականով
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի ևս մեկ գաղտնի հանդիպման մասին է հայտնի դարձել. նա հանդիպել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին, հաղորդում է apsny.ge-ն: Վրաստանը մտադիր է Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալները 50%-ը կրճատել և փոխարինել այն ռուսականով: Նա նշել է, որ Քալաձեն դեկտեմբերի 27-ին չարտերային չվերթով մեկնել է Շվեյցարիա, որտեղ և հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ»-ի ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ:
