Փաշինյանը կանգնած է իր համար բարդ ընտրության առջև

Փաշինյանը կանգնած է իր համար բարդ ընտրության առջև. գնա՞լ հանրաքվեի, թե՞ ոչ
Երեկ, Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, խուսափողական պատասխան տվեց, նշելով, որ թեև «ինքը գիտի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է այդ անդամակցությանը, բայց ինքը չգիտի, թե ԵՄ-ն պատրա՞ստ է Հայաստանին տեսնել ԵՄ կազմում, թե՞ ոչ»:

Իր կասկածը Փաշինյանը պայմանավորեց ԵՄ-ի կառույցներում ընտրությունների արդյունքներով:

Ի՞նչ է կատարվում իշխանական կուլիսներում:

Ինչո՞ւ Փաշինյանը կասկած հայտնեց այդ հանրաքվեի անցկացման հարցով:

Ինչո՞ւ է Փաշինյանն ասում մի բան, իսկ Ալեն Սիմոնյանը՝ ճիշտ հակառակը:

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերին, Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի:

Իսկ այս տարվա հունիսի 21-ին, Հայաստանի Ազգային ժողովում, Փաշինյանի «գրպանային» կուսակցությունների առաջարկով «լսումներ էին» անցկացվել ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով։ Շատերը համոզված էին, որ այդ «լսումները» իրականում Փաշինյանն էր կազմակերպել, պարզապես դա կատարել էր իր «գրպանային» քաղաքական ուժերի միջոցով, որպեսզի հետո հայտարարի, թե՝ «ժողովուրդն ուզում է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցության» հարցով և անցկացնել այդ հանրաքվեն:

Այս հիմնավորումը էլ ավելի ամրապնդվեց, երբ այդ լսումներից մի քանի օր անց, հունիսի 27-ին, Ալեն Սիմոնյանը Լիտվա այցի ընթացքում հայտարարեց, որ առաջիկայում այս հարցով հանրաքվե կանցկացվի․ «Մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ «այո»»,- նշել էր Սիմոնյանը:

Եվ ահա, շատերի համար անսպասելի, Փաշինյանը կասկած է հայտնում այդ հանրաքվեի անցկացման վերաբերյալ:

Ինչո՞ւ է Փաշինյանը վախենում այս հանրաքվեի անցկացումից, և ո՞վ է այդ հանրաքվեի անցկացման իրական պատվիրատուն Հայաստանում:

Բանն այն է, որ ամերիկացիները շտապում են Հայաստանի հետ կնքել այսպես կոչված «ռազմավարական գործընկերության» պայմանագիրը, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի:

Սակայն դրա համար, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և դուրս բերի ռուսական ռազմակայանը Գյումրիից:

Փաշինյանն այդ քայլի դիմաց պահանջում է ամերիկացիներից, որպեսզի վերջններս երաշխիք տան, որ Հայաստանի անվտանգությունը այդ քայլերից չի տուժի:

Ամերիկացիները խոստանում են Փաշինյանին, որ «կպայմանավորվեն թուրքերի և ադրբեջանցիների հետ», որ ռուսական անվտանգային «հովանոցից» հրաժարվելու դեպքում Հայաստանին ոչինչ չի սպառնա այդ երկրների կողմից:

Թուրքիան իր համաձայնությունը խոսքի մակարդակով տվել է, իսկ Ադրբեջանը պահանջում է, որ դրա դիմաց Հայաստանը իր հետ «խաղաղ պայմանագիր» կնքի և բավարարի իր բոլոր պահանջները:

Փաշինյանն ամերիկացիներին և ադրբեջանցիներին հավաստիացրել է, թե ինքը պատրաստ է այդ պահանջները բավարարել:

Ալիևը, տեսնելով Փաշինյանի այս իրավիճակը որոշել է անվերջ պահանջներ ներկայացնել, որպեսզի Հայաստանը համաձայնվի իր բոլոր պահանջների հետ, որոնք անվերջ բնույթ ունեն, քանի որ ինչպես ասում են՝ «ախորժակը ուտելիս է բացվում»:

Ալիևի գլխավոր պահանջներից է Հայաստանի Սահմանադրության վերափոխումը, որտեղից պետք է դուրս բերվեն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջները:

Ադրբեջանցիների այս պահանջը հասկանալի է, թե՛ Փաշինյանի, և թե՛ ամերիկացիների համար:

Առանց այդ պահանջի բավարարման, Ադրբեջանը ֆորմալ հիմք կունենա չկնքելու Հայաստանի հետ այդ «խաղաղ պայմանագիրը»:

Մյուս կողմից, Փաշինյանին դժվար կլինի համոզել հայ հանրությանը, որ Հայաստանի սահմանադրությունը փոփոխվի Ադրբեջանի պահանջով: Փաշինյանին դժվար կլինի բացատրել, թե ինչու են անհրաժեշտ դա և մնացած սպասվելիք քայլերը: Այդ իսկ պատճառով ամերիկացիները իրենց «վեցնոց-կուսակցությունների» միջոցով առաջարկեցին Փաշինյանի այդ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն շաղկապել նաև ԵՄ-ին անդամակցելու խնդրով, որպեսզի, ըստ իրենց «հայ ժողովուրդը հրապուրվի ԵՄ-ի անդամակցության գաղափարով և «այո» ասի սահմանադրության փոփոխությանը»:

Թվում էր, թե Փաշինյանն արդեն իր համաձայնությունը տվել էր այդ գաղափարին, մանավանդ, որ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին Լիտվայում, հաստատել էր, որ իրենք պատրաստվում են հանրաքվե անցկացնել «մոտ ժամանակներս»:

Ինչո՞ւ է զգուշանում Փաշինյանը

Թվում է թե, ամեն ինչ դրական է դասավորվում Փաշինյանի համար, ընդդիմադիր շարժումն արդեն մարել է, ամերիկացիներն իր մեջքին պինդ են կանգնած, իսկ ԵՄ-ի հեքիաթը կարելի կլինի «վաճառել» հայ քաղքենու վրա, մանավանդ, որ այսօրվա հայ քաղքենու մակարդակը խայտառակ վիճակում է գտնվում, իսկ ընդդիմադիր դաշտում բացի ազգային-ազատագրական ասմունքից, ոչ մի բովանդակային միտք չի արտահայտվում:

Իրականում, Փաշինյանն այդ հանրաքվեից չի վախենում: Նա շատ լավ գիտի, որ այդ հանրաքվեից հետո, ադրբեջանցիները նոր պահանջներով են հանդես գալու, որպեսզի այդ պատրվակով հետաձգեն պայմանագրի կնքումը Հայաստանի հետ:

Բացի այդ, հանրաքվեից հետո Փաշինյանն արդեն նաև բավանդակային և իրավական մակարդակով է խզելու իր կապը Կրեմլի հետ՝ դրանից բխող հետևանքներով:

Օրինակ, Մոսկվան պահանջելու է Հայաստանից դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը հայտնվելու է էներգետիկ ծանր վիճակիմեջ, քանի որ միակ երկիրը, որ գազ կմատակարարի Հայաստանին դա կլինի Ադրբեջանը: Այն Ադրբեջանը, որ երազում է օր առաջ հայաթափել Հայաստանը և գրավել Սյունիքը:

Փաշինյանին ոչ այնքան Ադրբեջանի այս ծրագրերն են մտահոգում, որքան այն, որ եթե Ադրբեջանը գնա այդ քայլին, ապա ինքը՝ Փաշինյանը, ինչ է ասելու Հայաստանում ապրող հայ բնակչությանը: Ասելու է, որ ամերիկացիները իրեն խաբեցի՞ն: Դա արդեն չի աշխատի: Նա չի կարող այդ ամենն արդեն բարդել ռուսների վրա, նախկինների վրա:

Բացի այդ, Փաշինյանը վստահ չէ, որ Ադրբեջանը կկարողանա կործանել Հայաստանը, որպես պետություն և ինքը՝Փաշինյանը կխուսափի պատասխանատվությունից, քանի որ չի լինի հայկական պետություն:

Պատկերացնենք, որ այդ քայլերի հետ կապված, Ռուսաստանն ու Իրանը համատեղ գործնեության արդյունքում փրկում են հայկական պետականությունը, իհարկե, իրենց շահերից ելնելով:

Որտե՞ղ է գտնվելու այդ ժամանակ Փաշինյանը, և ի՞նչ ճակատագիր է սպասելու նրան:

Փաշինյանը կգնա այդ քայլին միայն այն դեպքում, երբ իր համար այլ ելք չի մնա:

Այլ խնդիր է, որ նա համոզված լինի, որ այդ գործնթացների ցանկացած սցենարի զարգացման դեպքում, իր՝ Փաշինյանի անվտանգությունը երաշխավորված կլինի:

Իսկ դրա համար, միգուցե լրացուցիչ այցեր են պետք Երևան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից, որպեսզի նրանք հիմնավորեն , որ նույնիսկ Հայաստանի ոչնչացման դեպքում, Փաշինյանի անվտանգությունը երաշխավորված կլինի: Չէ որ 2022-ին նրանք նման երաշխիք առաջարկել էին Զելենսկուն Ուկրաինայում, բայց վերջինս չընդունեց այդ առաջարկը, հայտարարելով, որ իր ճակատագիրը մինջև վերջ կապված է լինելու Ուկրաինայի հետ:

Փաշինյանին նման սրտաճմլիկ «հայրենասիրությունը» իհարկե, հետաքրքիր չէ, մանավանդ, որ նա գիտի, որ Հայաստանը Ուկրաինա չէ, և իր քայլերի արդյունքում Հայաստանում ապրող հայ բնակչությանը սպասվելու է ղարաբաղցիների ճակատագիրը:

Սակայն նա կուզենա ստանալ երկաթյա երաշխիք, որ ցանկացած պարագայում, նրա անվտանգությունը երաշխավորված կլինի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am