Մխիթարյանի ու Պետրոսյանի ձայնը՝ Ռոնալդուին
Հոկտեմբերի 23-ին Լոնդոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստների ու մարզիչների մրցանակաբաշխությունը: Լավագույններին ընտրում են հավաքականների ավագները, գլխավոր մարզիչները և լրագրողները:Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր եռյակում առաջին տեղը տվել է Քրիշտիանու Ռոնալդուին, երկրորդ տեղը՝ Ջանլուիջի Բուֆոնին, երրորդ տեղը ՝ Նեյմարին:Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը համակարծիք է Մխիթարյանի հետ: Նա էլ լավագույնն է ճանաչել Ռոնալդուին, ապա Բուֆոնին և Նեյմարին:
