Ով է տարվա լավագույն մարզիչը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ : Մրցանակի համար հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Չելսիից» և Մասիմիլիանո Ալեգրին Թուրինի «Յուվենտուսից»: Զիդանին մրցանակը հանձնել է 2016-ի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
