Կրկին թանկացումներ.որ ապրանքները կթանկանան այս անգամ
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերն այս տարվա համեմատությամբ 100 մլրդ դրամով ավելի են լինելու: Հայտնի է, որ գործադիրը չի կարողանում հավաքել այս տարվա բյուջեով նախատեսված հարկերը: Անցյալ տարի ընդունված Հարկային օրենսգիրքը նախատեսում է ակցիզային հարկի էական բարձրացում, ինչի արդյունքում կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գները: Այդ թվում՝ նաև գազալցակայաններում վաճառվող գազի գները»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
