Բաքվին ռուսական զենք վաճառելու պաշտպան Ռոգոզինի բնակարանի վրա կրակել են
RenTV-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։ Դեպքը տեղի է ունեցել ավելի շուտ , սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են տան ապակիները։ Փաստի առթիվ հոկտեմբերի 19-ին քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։
