Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ավագ որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, նախորդ տարի 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել։ Այս մասին նշված է նրա՝ 2023թ․ եկամուտների տարեկան հայտարարագրում։

Մուշեղ Խաչատրյանը Ջրվեժ համայնքում միանձնյա սեփականության իրավունքով մեկ հողամաս և անհատական բնակելի տուն է հայտարարագրել։

Բնակելի տունը, ըստ հայտարարագրի, փոխվարչապետի որդին ձեռք է բերել հաշվետու տարում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Բնակելի տան արժեքը 72 միլիոն դրամ է, ձեռքբերման եղանակ դաշտում նշված է «այլ», ինչի վերաբերյալ, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հայտարարատուն մանրամասնել է «Նկարագրություն» դաշտում, որը հրապարակման ենթակա տվյալ չէ։ Նախորդ տարվա հայտարարագրում Մուշեղ Խաչատրյանը նշել էր Ջրվեժում գտնվող հողին ամրակայված անշարժ գույքի մասին, որը նոր հայտարարագրում նշված չէ, չկա նաև օտարելու մասին նշում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, որ այս անշարժ գույքերը նույնական են։ Նույն հասցեն ունի նաև հայտարարագրված հողամասը (շուրջ 1000 քմ), որտեղ բնակելի տուն վերակառուցելու շինթույլտվություն Մուշեղ Խաչատրյանը ստացել էր դեռ 2018 թվականի մայիսի 14-ին, սակայն, ինչպես երևում է արբանյակային պատկերներում, շինաշխատանքները սկսվել են մի քանի տարի անց՝ ոչ շուտ, քան 2021-ի փետրվարը։ 2022-ի մարտին շինթույլտվության ժամկետը երկարացվել է երկու տարով, մեկ տարի անց փոփոխվել է նախագիծը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am