Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավաստի տեղեկությունների համաձայն հոկտեմբերի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել: Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել: Երկու զինծառայողներն էլ մահացել են: Հ.Գ. Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են»: Քաղաքագետը հավելել է, որ մահացած զինծառայողները ռուսներ են:
