Ռուսաստանը չեղարկել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը
Ռուսաստանը նոյեմբերի 1-ից չեղարկում է թուրքական լոլիկների ներկրման արգելքը: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է Life.ru-ն:«Քննարկել ենք սահմանափակումների վերացման հարցը, այդ թվում և Թուրքիայից ներկրովող լոլիկների համար: Որոշումը ենթադրում է նոյեմբերի մեկից 50 000 տոննա լոլիկի մատակարարում Ռուսաստանի Դաշնություն: Այդ հարցն արդեն համաձայնեցվել է գերատեսչությունների միջև»,- ասել է Նովակը: Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից սահմանափակել էր Թուրքիայից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը:
