«Միկի. Հայ հերոս». «Մանչեսթեր Յունայթեդը» կներկայացնի վավերագրական ֆիլմ
«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կներկայացնի 60 րոպե տևողությամբ վավերագրական կինոնկար Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:
«Միկի. Հայ հերոս» ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին բակային ֆուտբոլից մինչեւ ակումբային ֆուտբոլի բարձունք:

