Ադրբեջանի «Ֆավորիտը». որտե՞ղ են ադրբեջանական Ս-300-ները. «Ռազմինֆո». video

Առաջին անգամ Ադրբեջանը ցուցադրեց իր Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը 2011թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում զորահանդեսին։ Այն ժամանակ ցուցադրվեցին արձակման 5П85ТЕ2 երեք կայաններ, տեղափոխման և լիցքավորման 5Т58 երկու կայաններ ու լուսավորման և ուղղորդման 30Н6Е2 մեկ ռադիոլոկատոր։ Այս մասին գրում է «Ռազմինֆո»-ն: Ըստ ռուսական «Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների` Ադրբեջանը Ռուսաստանից գնել է Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ 2 դիվիզիոն, յուրաքանչյուրում 8-ական արձակման կայան։ Շուրջ 300 մլն դոլար արժողությամբ գործարքը կնքվել է 2007թ․, իսկ մատակարարումները սկսվել են 2011թ․։ Համանման տվյալներ է հաղորդում նաև «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտը» (SIPRI) այն տարբերությամբ, որ գործարքի կնքման տարեթիվ է նշվում 2010 թվականը։ Ադրբեջանական Ս-300-ների տեղակայման վայրը որոշ ժամանակ անհայտ էր։ Ենթադրվում էր, որ դրանք կտեղակայվեն Բաքվի մերձակայքում՝ պաշտպանելու համար Ադրբեջանի մայրաքաղաքը, նավթային ու ռազմական ենթակառուցվածքները հայկական հրթիռներից։ Չէր բացառվում նաև, որ Ֆավորիտները կփոխարինեն խորհրդային Ս-200 ԶՀՀ-ներին և համապատասխանաբար կտեղակայվեն Բաքվում ու Մինգեչաուրում։ Զորահանդեսից մեկ տարի անց՝ 2012 թ․ արված արբանյակային լուսանկարներում Ս-300ՊՄՈւ-2 մեկ դիվիզիոն հայտնաբերվեց Բաքվից մոտ 45 կմ հյուսիս-արևմուտքում, որտեղ նախկինում Ս-75 ԶՀՀ լքված դիրք էր։ Դիվիզիոնը բաղկացած էր երկու մարտկոցից, յուրաքանչյուրում՝ 4-ական արձակման կայան։ Հարկ է նշել, որ այդ տարածաշրջանը հագեցած է արդյունաբերական ու ռազմական նշանակության օբյեկտներով։ Մոտակայքում են գտնվում Ադրբեջանի հիմնական ռազմական ավիաբազաներից մեկը՝ «Նասոսնայա» ավիաբազան, «Սիթալ-չայի» ավիաբազան, ռազմամթերքի Գիլյազիի ռազմավարական ու Նասոսնիի շրջանային պահեստները ևն։ Սակայն արդեն 2014 թ․ լուսանկարներում այդ դիրքերը դատարկ են։ Այդ և ավելի ուշ արված արբանյակային լուսանկարներում չեն երևում ոչ միայն արձակման կայանները, այլև ռադիոլոկատորներն ու անգամ դիզելային գեներատորները, թեպետ, դիրքի ինժեներական կառույցները պահպանվում են։ Այդ դիրքի հետագա ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Հնարավոր է, որ այն դիտարկվում է որպես պահուստային դիրք կամ նախատեսվում է ընդլայնվել։ 2013 թ․ ապրիլից Բաքվի Սուրախանի շրջանում տեղակայված զենիթահրթիռային բրիգադի տարածքում, որտեղ նախկինում գտնվում էին հնացած Ս-75 ԶՀՀ արձակման կայաններ և այլ հանգույցներ, սկսվում են կատարվել ինժեներական աշխատանքներ։ Բրիգադի տարածքում տեղ է հատկացվում ԶՀՀ մարտկոցի համար, իսկ արդեն 2014 թ. երկրորդ կեսին այդ վայրում հայտնվում է Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ երկու մարտկոց՝ արձակման 4-ական մեքենայով։ Մարտկոցների այդ տեղը ժամանակավոր էր ու ինժեներական առումով լիարժեք կահավորված չէր։ Մարտկոցներից մեկը 2015-ի հունիսից հետո այլևս այդ տեղում չի երևում:

Նույն 2014 թ. լուսանկարներում երևում է, որ բրիգադի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում, որոնց հիմնական մասը 2015 թ․ կարծես թե ավարտվում է։ Ներկայումս այդ տարածքում կառուցված է Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ մեկ մարտկոցի մարտական դիրք, որում տեղակայված են արձակման 4 կայան։ Զուգահեռաբար, նույն 2014թ․, Բաքվից արևմուտք ընկած Հյոքմելի բնակավայրին կից բլուրի վրա սկսվում է կառուցվել ԶՀՀ նոր տեղակայման վայր: 2015 թվականի մայիսի վերջից արբանյակային լուսանկարներում արդեն երևում է Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ-ի մեկ մարտկոց: Սա որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ Հյոքմելիում տեղակայվել է հենց Սուրախանիից «կորած» երկրորդ մարտկոցը։
2011-2015թթ. ընթացքում Ադրբեջանը Բաքվի Ղարադաղի շրջանում տեղակայված ՀՕՊ բրիգադի տարածքում սկսում է կառուցել նոր խոշոր զորամաս՝ հարևանությամբ գտնվող Ադրբեջանի ռազմածովային ուժերի բազայի համար։ Սակայն ՌԾՈւ նորակառույց զորամասի հարևանությամբ դեռևս որոշակի շինարարական անավարտ աշխատանքներ կան, և հնարավոր է, որ այս տարածքում հետագայում դեռ հայտնվեն ՀՕՊ մարտկոցներ, այդ թվում՝ միգուցե նաև Ս-300ՊՄՈւ-2։
Առանձին քննության է արժանի Ադրբեջանում Ս-300ՊՄՈւ-2-ների քանակի հարցը։ Ինչպես նշվեց, զենքի առևտրի հետազոտությամբ զբաղվող ռուսական ЦАМТО ու շվեդական SIPRI կազմակերպությունները համարում են, որ Ադրբեջանը գնել է 2 դիվիզիոն՝ ընդհանուր 16 արձակման կայանով։ Սակայն արբանյակային լուսանկարներում ժամանակի նույն պահին միաժամանակ երևում է ոչ ավել քան 8 արձակման կայան՝ բաշխված երկու մարտկոցներում։ Ինչպես տեսանք վերևում, սկզբում 2 մարտկոց տեղակայվել էր Բաքվից 45 կմ հյուսիս-արևմուտք, ապա դրանք հեռացվեցին այնտեղից, որից հետո 2 մարտկոց տեղակայվեց Սուրախանիում, ապա 1 մարտկոցն այնտեղից «անհետացավ», ինչից հետո 1 մարտկոց հայտնվեց Հյոքմելիում։   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am