Աննախադեպ. ձերբակալվել է ԴԱԻՇ-ի շարքերը համալրած ՌԴ ՊՆ-ի նախկին աշխատակից
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Դենիս Հիսամովը, ով ծառայել է ռուսական բանակում, հաղորդում է medusa-ն: Ինչպես նշվում է՝ նրա մոտ տաջիկական կեղծ անձնագիր է հայտնաբերվել: Հիսամովին կասկածվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շաքերը համալրելու մեջ: Դրանից հետո նրան արտաքսել են Տաջիկստան: Տաջիկստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ՌԴ քաղաքացին պատրաստվում էր վերադառնալ Ռուսաստան՝ հանցագործություն կատարելու նպատակով: Նա 2004-2009թթ. աշխատել է ՌԴ ՊՆ-ում և ստացել կապիտանի կոչում:
