«Հարավային գազային միջանցքի» նախագիծը կենսական կարևորություն ունի. Մոգերինի
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը շահագրգռված է էներգետիկ, տարածաշրջանային անվտանգության, օրենքի գերակայության ու հիմնարար ազատությունների ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Մոգերինին ընդգծել է, որ «Հարավային գազային միջանցքի» նախագիծը, որը նախատեսում է ադրբեջանական գազի մատակարարումներ Եվրոպային, կենսական կարևորություն ունի ԵՄ-ի էներգետիկ ռազմավարության համար. «Այն կապահովի մեր ցանցերի հետագա դիվերսիֆիկացում, և բացի այդ, հնարավորություն կտա մեր տարածաշրջանում խորացնել քաղաքական, տնտեսական ու սոցիալական կապերը մի ամբողջ շարք գործընկերների հետ»։ Մոգերինին հիշեցրել է, որ Բաքու կատարելիք այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ մասնակցելու է «Հարավային գազային միջանցքի» Խորհրդատվական խորհրդի աշխատանքներին։
