Կալանավորված ազատամարտիկը դադարեցրել է հացադուլը
2015 թվականին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը երեկ դադարեցրել է 17 օր տեւած հացադուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր խմբի անդամներին զենք վաճառելու մեջ», սակայն ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:
