Զինված տղամարդը հարձակվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարի վրա
Դանակով զինված տղամարդը Մոսկվայի Նոր Արբատում ներխուժել Է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ: Այս մասին շտապ հաղորդագրությամբ հայտնել է ռադիոկայանի կայքը:Հարձակման հետեւանքով վիրավորվել Է հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերը: Բժիշկների խոսքով՝ Տատյանայի կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Անհայտ անձը վերք Է հասցրել լրագրողուհու պարանոցին: Նրան բռնել են եւ այժմ հարցաքննում են»,- նշել են իրավապահ մարմինները:
