Թուրքիայում տղամարդը ուղիղ եթերում ինքնասպան է եղել. video
Թուրքիայում տղամարդը ուղիղ եթերում ինքնասպան է եղել: Այս մասին գրում է haber7.com-ը: 54-ամյա Այհան Ուզունն այդ քայլին գնացել է այն բանից հետո‚ երբ իր դստերը կնության են տվել՝ առանց իր թույլտվության: Դեպքի մասին իմանալուց հետո տղամարդը‚ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր է մտել ու դիմելով հարազատներին, հայտարարել է, որ վերջինները իրեն անարգել են, անտեսել‚ իր կարծիքը և առանց իր թույտվությունը ստանալու աղջկան ամուսնացրել:
