Ի՞նչ է ասել Արգիշտի Քյարամյանը Սամվել Շահրամանյանին․ Արցախի նախագահը մանրամասնեց (video)

Այն, ինչ-որ կատարվել է այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով մեքենայի առգրավմանը եւ Արցախի ներկայցուցչության դարպասները կոտրելուն:

«Այս ամսվա 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են եւ փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասեմ, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է: Եւ այդ ժամանակ, որ փորձել են մեքենան տանել եւ հասկացել են, որ դա անօրինական է եւ պետք է համապատասխան վճիռ լինի դատարանի, հեռացել են:

Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել քննչական կոմիտեի նախագահի հետ իր նախաձեռնությամբ եւ վերջնական մեր խոսակցության արդյունքը եղել է այն, որ ասել է` իրեն սխալ են զեկուցել եւ այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշում են կայացրել մեքենան առգրավելու, եւ ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նաագահին եւ եթե ինքը իմանար, նման բան չէր լինի:

Ես իրեն պատասխանել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ անելու համար պատարստ եմ որտեղ ասեք` ուղարկեմ: Այս իրավիճակը, որ ստեղծվել է ինձ քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անընդունելի եմ համարում եւ դատապարտում եմ: Մենք այդ մեքենան որտեղ ասեին` ուղարկելու էինք եւ մենք այդպես էինք պայմանավորվել»,-ասել է նա:

Շահրամանյանը նշել է, որ այն իրավիճակը որը ստեղծվել ` մուտքի դռներ կոտրելով եւ մեքենան բռնի տանելով, դա վերաբերմունքն է Արցախի նկատմամբ:

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am