Արտակարգ իրավիճակ Երևանում
Արդեն 20 օրից ավելի է, արտակարգ իրավիճակ է տիրում Երևանում։ Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Գարեգին Նժդեհ փողոցի մեջտեղում առաջացած ջրափոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսից առատորեն ջուր է արտահոսում, ինչն էլ շատ ժամանակ վթարային իրավիճակներ է ստեղծում փողոցով երթևեկող վարորդների համար, ովքեր ասում էին. «Ի՞նչ է, պետք է անպայման մի դե՞պք պատահի, որ պատկան կառույցները մատը մատին տան»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի



