Ռուսաստանի հայ մեծահարուստը 1 օրում կորցրել է $ 606 մլն.
Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը՝ «Մագնիտի» գլխավոր շահառու Սերգեյ Գալիցկին մեկ օրում կորցրել է 606 միլիոն դոլար, գրում է Forbes-ը:Այս ամենի պատճառն է «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումը: Հոկտեմբերի 19-ի դրությամբ միլլիարդատերի կարողությունը գնահատվում էր $ 6,727 մլրդ.: Իսկ հոկտեմբերի 20-ին, հաշվետվության հրապարակումից հետո, նկատվել է բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոս անկում: «Մագնիտի» տվյալների համաձայն, ընկերության մաքուր եկամուտը 2017թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին կազմել է 6.9 մլրդ. ռուբլի: Սա 53.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Միևնույն ժամանակ ընկերության հասությը աճել է 6.5 տոկոսով:
